ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2018-2019 ուստարի

 1.<<Գիտելիքի, գրի և դպրության օր>>Սառնակունքի միջնակարգ դպրոցում

   

  2.Սեպտեմբերի 21-Անկախության օր

                               

3.<<Ո՛չ բռնությանը,կոռուպցիային>>և<<Առցանց գրադարան>>միջոցառումներ

  4.<<Ա>> տառի ծնունդը

 

5.<<Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում>>:

Տարհանման նպատակն է հնարավոր մարդկային, նյութական և մշակութային կո­րուստների կանխումն ու նվազեցումը:Տարհանումը կարող է իրականացվել բնակ­չության պաշտպանության մյուս ձևերի հետ համատեղ, այն ուղեկցվում է բնակչու­թյան պատսպարմամբ, անհատական պաշտպանական միջոցների ապահովմամբ: Բնակչությունը տարհանվում է այն տարածքից, որտեղ առաջացել են կամ կարող են առաջանալ մարդու կյանքին և առողջությանը բացասաբար ազդող գործոններ և տե­ղա­բաշխվում է վտանգավոր տարածքից դուրս՝ անվտանգ գոտում: Տարհանումը նպաստեց, որպեսզի աշակերտները  ճիշտ կողմնորոշվեն արտակարգ իրավիճակների ժամանակ:/դեկտեմբերի 6/:

6.<<Երկրաշարժ-30>>խորագրով ցերեկույթ-միջոցառում Սառնակունքի միջնակարգ դպրոցում:

2017-2018 ուստարի

<<Սառնակունքի միջնակարգ դպրոցում >>նշվեց Եղեռնի 103

-ամյակին նվիրված միջոցառում:

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

2. ՍԱՌՆԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ<<ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԵՆԱՐԱՆԻՆ>> խորագրով միջոցառում

1.Օրվա իրադարձությունը՝  Հրաժեշտ այբենարանին :

2.Առարկան ՝ Մայրենի:

3.Դասի թեման/ վերնագիրը՝ հայերեն տառերի ճանաչում, սովորում և ամրապնդում :

4.Կատարման ժակետը` 23.05.2017թ.:

5.Պատասխանատուն՝ առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Թամար Համբարձումյան:

  1. Ուսուցիչ՝դասվար `Ռուզան Թորոսյան:

7.Նպատակ /ներ/ ը. . Ծանոթացնել հայերեն տառերին, ձեռագիր ու տպագիր տեսակներին, հնչյունական համակարգին:

.Ամրապնդել նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները,պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի իմացությունը, միավանկ և բազմավանկ բառերը,ձայնավոր և բաղաձայն հնչյունները տարբերակելու, բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողությունները:

.Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր տառերը:

. Զարգացնել բանավոր խոսք կառուցելու կարողությունը:

.Զարգացնել բառի հնչյունային ու վանկային վերլուծություններ կատարելու կարողությունը:

.Հետաքրքրություն առաջացնել գրել-կարդալու անհրաժեշտության և կարևորության հանդեպ:

3. ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ,ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԻՆ — 2017Թ.

2016-2017 ուստարվա շրջանավարտներ

 

4.Հունիսի 1 , ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՍԱՌՆԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Օրը շատ ուրախ էր ու պայծառ: Երեխաներին բաժանեցին մատիտներ, գունավոր կավիճներ, համապատասխան նկարներով թերթիկներ` ներկելու համար: Ինչպես նաև գնդակ, պարան, օղակներ` մարզական խաղեր խաղալու համար:

 

5. 1-ին դասարանցիների տեսադասը<<Մաթեմատիկա առարկայից>>:

Դասվար` Տաթևիկ Հայրապետյան

6.<<Ա>> հնչյուն -տառի մուտքը առաջին դասարան:

Դասվար` Տաթևիկ Հայրապետյան

Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Սառնակունքի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների համար յուրահատուկ և նշանակալից օր էր:Գեղեցիկ ձևավորված դասասենյակում դասվար Տաթևիկ Հայրապետյանը ողջունեց բոլորին՝ նշելով,որ օրը տոնական է և նվիրված Ա հնչյուն-տառի տարեդարձին ,ինչը կրտսեր դպրոցականների համար մի նոր ճանապարհ է հարթում դեպի տառաճանաչության մեծ աշխարհ:1-ին դասարանցիները հանդես եկան արտասանությամբ,երգերով՝ կարևորելով հայ առաջին ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի ավանդը գրերի ստեղծման գործում:Որպես ֆիզկուլտդադար՝ կատարեցին <<Մեր ձեռքերն են աջ և ձախ>> խաղը:Նրանք, համակարգելով և ամրապնդելով իրենց ունեցած գիտելիքները <<Ա>> հնչյուն –տառի վերաբերյալ ,քարտային աշխատանքի միջոցով կարողացան բառերը ենթարկել հնչյունային վերլուծության, վանկատել, <<Պատմություն- հնչյուն>> ցուցապաստառի օգնությամբ կառուցեցին նախադասություններ:Աշխատանքն ավարտելուց հետո, գրատախտակին դասվարի օգնությամբսովորեցին Ա հնչյուն-տառի գրելաձևը:Ի մի բերելով և ամփոփելով Ա տառի վերաբերյալ նյութը՝ դասվարն աշակերտներին նոր բառեր և արտահայտություններ սովորեցրեց` հարստացնելով նրանց բառապաշարը: Վերջում աշակերտները համտեսեցին Ա հնչյուն –տառի տեսքով համեղ տորթը:

   

7. Ամանորյա ուրախ, տոնական միջոցառում Սառնակունքի միջնակարգ դպրոցում:

8.<<ԿՈՐՅՈՒՆ>>ռազմամարզական միջոցառման հաղթանակած գավաթը Սառնակունքի միջնակարգ դպրոցում:

9. <<ՄԱՅՐ` ԳԱՐՆԱՆ և ՍԻՐՈ ՀՄԱՅՔ>>խորագրով միջոցառում նվիրված կանանց միամսյակին:

Ինչքան հուր կա իմ սրտում, բոլորը ձեզ,

Ինչքան կարոտ ու վառ խնդուն, բոլորը ձեզ

Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,

Դուք չմրսեք ձմռան ցրտում, բոլորը ձեզ, բոլորը ձեզ…

10.<<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>>-մարմնամարզական միջոցառման մեկնարկը Սառնակունքի միջնակարգ դպրոցում.

11. <<ՀՀ հարյուրամյակին և Հայ ժողովրդի հերոսամարտերին` Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա>> նվիրված բաց-դաս միջոցառում` Սառնակունքի միջնակարգ դպրոցում:

 

12.<<Ֆրանկոֆոնիա>> դաս-միջոցառում ցերեկույթը Սառնակունքի միջնակարգ դպրոցում: