Սառնակունքի միջնակարգ դպրոցի անձնագիրը

Դպրոցի ընդհանուր նկարագիրը

Դպրոցի ընդհանուր նկարագիրը

Ընդհանուր տեղեկություններ

Դպրոցի լրիվ անվանումը՝ <<Սառնակունքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունքի միջնակարգ դպրոցը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում՝ Երևան- Ստեփանակերտ հանրապետական նշանակություն ունեցող մայրուղու հարևանությամբ:

<<Սառնակունքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ը 2002 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տարածքային բաժնում: Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 21. 12. 2010 թվականին:

Դպրոցի ընդհանուր տարածքը կազմում է 24800 քմ, որից գործունեության տարածքը կազմում է 2113 քմ: Դպրոցն ունի 2 մասնաշենք՝ 1- ինը՝ երկհարկանի, 2- րդը՝ միհարկանի: Պատերը՝ քարե, իսկ առաստաղը՝ երկաթբետոնյա: 

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 4- ի 277-Ա/ Ք հրամանով տրված լիցենզիաների՝ դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը

  • տարրական ընդհանուր- 60 սովորող սահմանային տեղով,
  • հիմնական ընդհանուր- 80 սովորող սահմանային տեղով,
  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական գործունեություն-65 սովորող                   սահմանային տեղով:

Դպրոցի նախագծային հզորությունը՝ 192:

Դպրոցում առկա է 13 դասասենյակ, 4 առարկայական կաբինետ, 1 գրադարան, 1 մարզադահլիճ, ճաշարան, համակարգչային դասարան, 1 լաբորատորիա, ՆԶՊ- ի կաբինետ, շախմատի դասարան, մարզահրապարակ, բուժկետ, ԱԽ սենյակ:

Մեկ ուսուցչին ընկնող աշակերտի թիվը կազմում է 3, 2(2016 թ.):

Դպրոցը հիմնովին վերանորոգված է, դասասենյակները կահավորված են, ունի մշտական ջրամատակարարում, էլեկտրաէներգիա, գազամատակարարում և լոկալ ջեռուցում: Ապահովված է հակահրդեհային 4 կոմպլեկտ սարքավորումներով: Տանիքի ծածկույթը թիթեղյա է և գտնվում է լավ վիճակում:

Դպրոցն ունի մի կողմից կիսանկուղ:

Սառնակունքի միջնակարգ դպրոցն ունի 5 ելք ու մուտք, բոլոր դռները բացվում են դեպի դուրս:

Հիմնադրման տարեթիվը՝ 1972 թ.

Սառնակունքի միջնակարգ դպրոցի տնօրենն է Անուշավան Արտավազդի Վարդանյանը

Դպրոցի տիպն՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի՝ ընդհանուր հանրակրթական  միջնակարգ դպրոց

Ուսումանական հաստատությունն՝ ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ միջնակարգ

Դպրոցի աշխատանքային շաբաթը՝ հնգօրյա

Դպրոցի աշխատանքային ժամակարգը՝ միահերթ

Կազմակերպման իրավական ձևը՝  պետական

Ենթակայությունը՝ մարզային

Հասցե՝ Սյունիքի մարզ գ. Սառնակունք N 5/ 1

Հեռախոս՝ +374-93-02-40-68

Էլեկտրոնային հասցե՝ sarnakunq@schools.am